«Առավոտ». Գետահովիտ գյուղի բնակիչները Երևանում բնապահպանական ակցիա կանցկացնեն
Նմանատիպ
Երեկ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի տարածք, «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման գոտի են այցելել Հայաստանի բնապահպան ակտիվիստները: Իջևանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանից թերթը տեղեկացել է, որ ակտիվիստները տեղում համոզվել են, թե բնապահպանական ինչ խնդիրներ է առաջացրել փոքր ՀԷԿ-ի շինարարությունը: Բնապահպանները հանդիպել են ՀԷԿ-ը կառուցող «Մեգաէներջի» ՍՊԸ տնօրեն Երեմ Սարգսյանի հետ, նրանց միջև խոսակցության ժամանակ կրքերը մի պահ բորբոքվել են: Բնապահպան ակտիվիստներն այդ տարածքում տեսել են եռակցողների, շինարարության աշխղեկին, ինչից կարելի է ենթադրել, որ չնայած հողհատկացման և շինթույլտվության բացակայությանը, փոքր ՀԷԿ-ի շինարարությունը շարունակվում է: Շինարարության գոտուն կից արջատխլենու պուրակն է, որը պետք է ունենա իր բուֆերային գոտին: Գետահովիտ գյուղի բնակիչները մտադիր են այսօր Երևանում բնապահպանական ակցիա իրականացնել, խնդրի վերաբերյալ հանդիպում ունենալ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում