«Հրապարակ». Օսկանյանն ու Ծառուկյանը բավականին ծանր խոսակցություն են ունեցել
11/10/2012 10:51
Նմանատիպ
Օրերս Առինջի իր այգում տետատետ հանդիպում են ունեցել Վարդան Օսկանյանն ու Բելառուսից վերադարձած Գագիկ Ծառուկյանը: Ընթացել է բավականին ծանր խոսակցություն: Օսկանյանը, առանց ենթատեքստերի, ԲՀԿ առաջնորդին ասել է, որ վիրավորված է ԲՀԿ պատգամավորներից, որոնք իրենց պասիվ պահեցին Աժ-ում’ դատախազի միջնորդության ժամանակ, երբ պետք էր ուժեղ հակահարված տալ, ինչը չեղավ: Եվ շեշտել է, որ ԲՀԿ պատգամավորների մի մասն իշխանական սեղանին կից են, մյուս մասը’ իշխանական սեղանի տակ, ինչն անթույլատրելի է: «Ես հասկացա, որ իմ հույսը ես պետք է իմ վրա դնեմ, ուրիշ ոչ մեկի»,-եզրափակել է Օսկանյանը, ով, ըստ ԲՀԿ աղբյուրների, ոչ միայն իր, այլև իր հետևում կանգնած, Ծառուկյանին ղեկավարելու լծակները գրեթե կորցրած Քոչարյանի մեսիջն էր փոխանցում ԲՀԿ առաջնորդին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում