ՄԻՊ. ֆինհաշտարարի որոշումները այսուհետ հնարավոր է բողոքարկել
Նմանատիպ
Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Սահմանադրական դատարանը համաձայնեց Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումներին ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները բողոքարկելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
Հիմք ընդունելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների բողոքարկման հնարավորության սահմանափակումը համապատասխանում է Սահմանադրությանը միայն այն դեպքերում, երբ Կազմակերպությունները պայմանագիր են կնքել Հաշտարարի հետ՝ վերջինիս որոշումները չբողոքարկելու վերաբերյալ։ Մնացած բոլոր դեպքում նշված դրույթով նախատեսված սահմանափակումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Արդյունքում այն իրավաբանական անձինք, որոնք Ֆինանսական համակարգի հաշտարարի կայացրած որոշումները բողոքարկելու համար նախատեսված սահմանափակումների արդյունքում արդյունավետ չէին կարող բողոքարկել դրանք դատական կարգով, այսուհետ կարող են առանց սահմանափակման օգտվել իրենց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:
Նշված գործով Սահմանադրական դատարանը հստակ սահմանեց, որ թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքը առհասարակ սահմանափակման ենթակա չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում