«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրը արգելում է Պ. Ղազարյանին կարդալ իր թերթը
Նմանատիպ
Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի համար քննարկման նոր թեմա կա: Մի քանի ժամ առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի՝ իրեն ուղղված անձնական նամակը, որում մասնավորապես ասվում է. «Լսի՝ լակոտ, ես քեզ արգելում եմ իմ թերթը կարդալ։ «Հրապարակը» քո նման ծախու ու հիվանդ հիմարների համար չի նախատեսված… եթե մի անգամ էլ անունս օգտագործեցիր, քո պատին մի բան դրեցիր՝ ոսկորներդ չես հավաքի… հետո չասես՝ չզգուշացրի…»։ Պետրոս Ղազարյանը տարածել է նամակը՝ հետեւյալ մեկնաբանությամբ. «Այսպիսի նամակ ստացա նոր Արմինե Օհանյանից: Մակարդակ եմ ասել)))»:
Նշենք, որ դրանից մի քանի ժամ առաջ էլ Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր «Հրապարակի»՝ «Առինջի իր այգում տետատետ հանդիպում են ունեցել Գագիկ Ծառուկյանը և Վարդան Օսկանյանը» վերնագրով այսօրվա հրապարակումը՝ հետեւյալ մեկնաբանությամբ. «Հավանաբար Արմինե Օհանյանը այդ ժամանակ եղել է դեղձի ծառի վրա պախկված»:
Նամակը քննարկվում է մի շարք օգտատերերի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում