«Էրեբունի-Երեւան-2794» տոնակատարությունների համար մի շարք կենտրոնական փողոցներ կփակվեն
Նմանատիպ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայության գծով պետի տեղակալ Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել են այն փողոցների ցանկը, որոնք «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության միջոցառումները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տոնակատարության օրը մասամբ կամ ամբողջությամբ փակ կլինեն տրանսպորտային երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ըստ այդմ, 2012թ. հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 8։30-ից ավտոտրանսպորտի համար փակ կլինեն հետևյալ փողոցները.
Մաշտոցի և Բաղրամյան պողոտաները, «Հաղթանակ կամուրջը»՝ Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից, Գր.Լուսավորչի, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Պարոնյան, Պռոշյան, Լեոյի, Սարյան, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումայնան, Օրբելու փողոցները:
Խորենացի փողոցը’ Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց ընկած հատվածը:
Տիգրան Մեծի պողոտան’ Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:
Սայաթ Նովա փողոցը’ Մաշտոցի պողոտայից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:
Մոսկովյան փողոցը’ Սարյան փողոցից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:
Իսահակյան փողոցը’ Բաղրամյան պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:
Նալբանդյան փողոցը’ Հանրապետության հրապարակից մինչև Մոսկովյան փողոց ընկած հատվածը:
Կորյունի փողոցը’ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:
Ժամը 14:30-ից կբացվեն «Հաղթանակ կամուրջը», Արգիշտիի, Գր. Լուսավորչի, Պարոնյան, Պռոշյան, Օրբելու փողոցները, Բաղրամյան պողոտան’Բարեկամության հրապարակից մինչև Պռոշյան փողոցների միջև ընկած հատվածը:
Ժամը 22:30-ից երթևեկության համար փակ կմնան միայն Մաշտոցի պողոտայից, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան փողոցներից և Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում