Մահացել է Tert.am-ի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը
10/08/2015 12:51
Նմանատիպ
Ծանր հիվանդությունից օգոստոսի 9-ի երեկոյան մահացել է Tert.am լրատվական կայքի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը: Նա Tert.am կայքի գլխավոր խմբագիրն է եղել 2011-2013թթ.:
Գևորգ Սահակյանին գործընկերները բնութագրում են բարձր պրոֆեսիոնալիզմով, լսարանին հետաքրքիր, թարմ, լրատվություն մատուցելու կարողությամբ, սկզբունքայնությամբ, մարդկային ջերմ որակներով, բացառիկ հայրենասիրությամբ: Գևորգ Սահակյանը 34 տարեկան էր։
Times.am-ի խմբագրակազմը վշտակցում է Գևորգ Սահակյանի հարազատներին, գործընկերներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում