«Հրապարակ». Արտակ Շաբոյանը խնդրել է իրեն թիկնապահներ տրամադրել
12/10/2012 08:19
Նմանատիպ
«Հրապարակին» տեղեկություններով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն օրերս դիմել է Սերժ Սարգսյանին, խնդրելով իրեն տրամադրել թիկնապահներ’ իր անվտանգությունն ապահովելու համար: Թե Շաբոյանի որ բացահայտումներն են սպառնալիքի տակ դրել նրա անվտանգությունը, հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ այս կառույցը դեռ աչքի չի ընկել անբարեխիղճ մրցակցության ու մենաշնորհների դեմ լուրջ պայքարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում