«Հայկական ժամանակ». Մինչև տարեվերջ ՀՀԿ-ն արտահերթ համագումար կհրավիրի
Նմանատիպ
Երեկ երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ մինչև տարեվերջ ՀՀԿ-ն արտահերթ համագումար կամ ժողով կհրավիրի, որտեղ կհայտարարվի 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջադրման մասին: Նաև ասել է, որ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գաղտնի հանդիպումների մասին խոսակցությունները և այն, որ Ծառուկյանին կողմնորոշվելու ժամանակ է տրվել, աբսուրդի շարքից է. «Որևէ մեկը որևէ մեկի առաջ ժամկետներ չի դրել, գաղտնի պայմանավորվածություններ չկան, իսկ եթե նրանք հանդիպել են, այդտեղ զարմանալու բան չկա»: Ըստ նրա’ նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ-ի տեսակետը ԲՀԿ-ի խնդիրն ու մենաշնորհն է և ինչպես ԲՀԿ-ն է ասել, երբ ժամանակը գա, այդ մասին կհայտարարեն: Երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա չի եղել: «ՀԺ»-ի թղթակիցը նրա խոսնակ Հարություն Բերբերյանին հարցրել է’ որտեղ էր վարչապետը և ինչու չի մասնակցել ՀՀԿ նիստին, նա պատասխանել է. «Վաղը տեղի է ունենալու հայ-ոուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, զբաղված գրաֆիկի պատճառով վարչապետը չի կարողացել մասնակցել ՀՀԿ նիստին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում