«Ժողովուրդ». Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետն հեռացել է զբաղեցրած պաշտոնից
12/10/2012 08:23
Նմանատիպ
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն ինքնակամ հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա «Ֆեյսբուք»-ի իր պատին գրել է, որ վերջապես ազատվել է այդ գերեզմանոցից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր գրառումը, Պեպանյանը նշել է. «Դե որովհետև էնտեղ նախարարություն իրականում գոյություն չունի, էնտեղ գերեզմանոց է, բայց ի տարբերություն դրա’ հարգանքի ոչ արժանի: Ես շատ վաղուց փորձում էի դուրս գալ աշխատանքից: Անընդհատ հետաձգում էի’ կարծելով, թե նախարարությունում կադրային փոփոխություն կլինի: Նախարարը կործանել է նախարարությունը»: Պեպանյանն այսքանից հետո պատրաստվում է բացել հիմնադրամ, ապա ստեղծել քաղաքագետների գործունեության կենտրոն և զբաղվել սիրած գործով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում