«Ժողովուրդ». Այսօր կկայանա «ՄԱՊ» ընկերության փողերը «յուրացրած» Սիլվա Խաչատրյանի գործով դատական նիստը
Նմանատիպ
Հոկտեմբերի 12-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Աժ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերության փողերը «յուրացրած» Սիլվա Ռոբիկի Խաչատրյանի գործով դատական նիստը: Ըստ քրգործի նյութերի’ ԼՂՀ քաղաքացի Սիլվան, բանավոր պայմանավորվածության համաձայն, 2005-ից մինչև 2009-ի մայիսը Արցախում իրացրել է Արմավիրի մարզում գտնվող «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրած գինիները, կոնյակները և պահածոները: Իսկ 2009թ-ից արդեն Ա/Ձ Ս. Խաչատրյանի և ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր, և մինչև 31.12.2011թ. Սիլվան «ՄԱՊ»-ի ապրանքներն իրացրել է հաշիվ-ապրանքագրերով: Այդ 2 տարվա ընթացքում էլ Սիլվան ընկերության ապրանքների վաճառքից ստացված առանձնապես խոշոր չափի’ 32 մլն 935.1 հազ. դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել որպես չվաճառված ապրանք և նշված գումարը հափշտակելով’ ծախսել անձնական կարիքների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում