Սիլեսսեն. Վան Գալի հետ խոսակցություն չեմ ունեցել

Սիլեսսեն. Վան Գալի հետ խոսակցություն չեմ ունեցել

Հոլանդական «Այաքսի» դարպասապահ Ջասպեր Սիլեսսենը հերքել է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը իրեն դիտարկում է որպես Դավիդ դե Խեայի փոխարինող և այդ մասին զրույց է ունեցել իր հետ։

-Ես մամուլում կարդացի, թե իբր հանգստյան օրերին հանդիպել և զրուցել եմ Լուի վան Գալի հետ,-ասել է Սիլիսսենը «Het Parool»-ին,-բայց ես վերջին անգամ նման բան եմ արել անցյալ տարվա վերջում մի մարզական միջոցառման ժամանակ։ Իմ գործակալները ևս ոչինչ չեն լսել այդ մասին։

«Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հայտարարել է, որ իր թիմի դարպասապահին ձեռք բերելու համար հարկավոր կլինի մեծ գումար վճարել։

-Որպեսզի բոլորին պարզ լինի, Ջասպերը շաբաթից շաբաթ ավելի թանկ է դառնում,-ասել է 45-ամյա մասնագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում