Թուրքական աղբյուր. Թուրք դատախազներ՝ Զեքերյա Օզը և Ջելալ Քարանը մուտք չեն գործել ՀՀ տարածք (լրացված, տեսանյութ)
Նմանատիպ
Ermenihaber.am-ի փոխանցմամբ, թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ՝ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:
Գործակալությունը նշում է, որ նմանատիպ պնդումով հանդես է եկել Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը: Նշվում է, որ անվտանգության տեսախցիկների կողմից նկարահանել է դատախազների փախուստի դրվագը:
Նշենք, որ այդ դատախազները ներգրավված են եղել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին իրականացված «Մեծ կաշառք»-ի գործով դատական գործընթացում:
Նրանք մայիսի 25-ին հեռացվել էին պաշտոնից՝ «իրենց լիազորություններից դուրս որոշումներ կայացնելու» համար: Նախօերին թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել:
Ավելի ուշ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին.
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն չունի Թուրքիայի երկու դատախազների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին: «Մենք նման տեղեկատվություն չունենք»:
Քիչ առաջ Ermenihaber.am–ը պարզաբանում տարածեց, որում ասվում է.
«Ermenihaber.am-ը փորձեց որոշակի պարզաբանումներ ստանալ վերոհիշյալ թեմայի վերաբերյալ: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ մինչև այս պահը Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում