Ր. Հովհաննիսյան. «Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը»
Նմանատիպ
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը ներկայացնում է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը, որում մասնավորապես ասվում է.
«Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ’ հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում:
Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար’ «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին:
Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով’ ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ:
Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»՝ նրա խոսքի նկատմամբ:
Այդ մեկը՝ եթե երբեւէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա եւ Աստծո օրենքի միջեւ է:
Քաղաքական նպատակահարմարությունից դրդված՝ կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը՝ որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջեւ:
Եվ վերջում՝ նրա սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
12 հոկտեմբերի 2012
Երեւան»
Հետևեք մեզ նաև Telegram-ում