Թուրք մտավորականներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան (ֆոտո)
Նմանատիպ
Հելսինկի ամառային դպրոցի ավելի քան 50 անդամներ՝ թուրք մտավորականներ, դասախոսներ, ուսանողներ, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան:
Պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության պատմության հետ ծանոթացրեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Պատվիրակության անդամները եղան նաև ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացան օրերս բացված «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության հետ:
Հանդիպման վերջում Հելսինկյան ասամբլեայի կազմակերպիչներն առանձին քննարկում ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:
Պատվիրակության անդամները եղան նաև Մեծ եղեռնի հուշահամալիրում, ծաղիկներ դրեցին և հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Տեղեկացնենք, որ 2015 թվականի ապրիլից թանգարան են այցելել ավելի քան երեք հարյուր Թուրքիայի քաղաքացիներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում