«Հայկական ժամանակ». Գյումրիի նոր քաղաքապետը արդեն հասցրել է ազատում-նշանակումներ կատարել
Նմանատիպ
Երեկ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատանքային առաջին օրը, նրա աշխատասենյակի դռանը, ինչպես հայտնեցին Գյումրիի թերթի աղբյուրները, մեծ հերթ էր’ մոտ 300 հոգանոց: Քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են առանձին-առանձին մտնել նրա մոտ և պարզել’ ինչպես են շարունակելու իրենց աշխատանքը կամ արդյոք շարունակելո՞ւ են: «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ արդեն աշխատանքից ազատվելու դիմում են գրել փոխքաղաքապետեր ՀԿԿ-ական Գագիկ Մանուկյանը, որի փոխարեն նշանակվել է Ռուբեն Սանոյանը, և ՕԵԿ-ական Ռուդիկ Հովհաննիսյանը, որին փոխարինել է Գուրգեն Մալխասյանը: Աշխատանքից ազատվելու դիմում է գրել բնակկոմունալ բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանը, նրան փոխարինել է Կնյազ Մանասյանը: Քաղաքաշինության բաժնի պետ ՌաՖիկ Հակոբյանի փոխարեն նշանակվել է Հրայր Կարապետյանը, կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի փոխարեն’ Արմեն Նախշքարյանը, եկամուտների հավաքագրման բաժնի պետ է նշանակվել Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Կարեն Բադալյանը: Ազատում-նշանակումներն այսքանով չեն ավարտվելու’ շարունակվելու են: Իսկ ընդհանրապես Բալասանյանի օրը երեկ շատ բուռն է անցել: Լուր տարածվեց, որ նրա թիկնապահներն արդեն հասցրել են մարդ ծեծել: Նրա խոսնակը, սակայն, հերքում էր այդ տեղեկությունը: Ըստ նրա, Բալասանյանը թիկնապահ չունի: Ի դեպ Սերժ Սարգսյանը, ըստ թերթի աղբյուրների, երկուշաբթի օրը աշխատանքային այցով մեկնելու է Գյումրի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում