«Հրապարակ». ՀԱԿ-ում բուռն քննարկման թեմա է Ջհանգիրյանի և Սարգսյանի ՀԱՊԿ պայմանագրին կողմ քվեարկելու հարցը
Նմանատիպ
Ըստ թերթի աղբյուրների’ ՀԱԿ-ում բուռն քննարկման թեմա է ոչ միայն նախագահական ընտրություններին մասնակցելու խնդիրը, այլև ՀԱԿ երկու պատգամավորների’ Գագիկ Ջհանգիրյանի և Լյուդմիլա Սարգսյանի’ ՀԱՊԿ ենթակառուցվածքների տեղակայմանը վերաբերող պայմանագրին կողմ քվեարկելու հարցը: Բանն այն է, որ նման հարցերը պետք է նախ քննարկվեն ՀԱԿ քաղխորհրդում, կայացվի որոշում, որից հետո նոր պատգամավորները քվեարկեն: Սակայն նման բան տեղի չի ունեցել: ՀԱԿ-ում չեն բացառում, որ այս հարցը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը բարձրացնի ՀԱԿ քաղխորհրդի նիստում’ բացատրություն պահանջելով կատարվածի համար, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ ՀԱԿ-ը պետք է այդ նիստում վերջնականապես ասի’ ինքն արևմտյան արժեհամակարգի ո՞ւժ է, թե, ինչպես իշխանությունը’ Ռուսաստանի կցորդ: «Հրապարակը» հիշեցնում է, որ այդ օրինագծին դեմ էր քվեարկել ՀԱԿ-ից միայն Նիկոլ Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում