«Ժողովուրդ». Քոչարյանը Օսկանյանի հետ քննարկել է առաջիկա նախագահական ընտրությունների հարցը
13/10/2012 10:31
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Աժ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ և քննարկել առաջիկա նախագահական ընտրությունները: Քոչարյանը հայտարարել է, որ ինքը չի առաջադրվելու, նաև անկեղծացել է ու ասել, որ իր առաջադրման դեպքում կլինի «քաղաքական կոնսոլիդացիա’ հանած Քոչարյան» տարբերակը: Նա ասել է, թե Օսկանյանը լավագույն թեկնածուն է, քանի որ այս դեպքում կլինի «քաղաքական կոնսոլիդացիա’ հանած Սերժ»: Այս տեղեկությունները թերթը փորձել է ճշտել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս, իր սովորության համաձայն, չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում