Խ. Քոքոբելյան. «Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի ծառայությունը տարածել է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի հայտարարւոթյունը, որը պատասխանն է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ավելի վաղ արված հայտարարությանը: Քոքոբելյանի պատասխանի մեջ մասնավորապես ասվում է. 

«Ափսոսանք եմ հայտնում, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ: Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում, մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով:

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյան

12 հոկտեմբերի 2012թ.

ք. Երևան»: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում