Հինգ հայ մարզիկներ մեդալների արժանացան Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը
13/10/2012 11:47
Նմանատիպ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկած յոթ հայ մարզիկներից հինգն արժանացան մեդալների: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Նախ, բրոնզե մեդալներ նվաճեցին 75 կգ քաշային Մինաս Մադոյանն ու 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը, իսկ Ռոզա Խաչատրյանը /52 կգ/, Ջիվան Ղազարյանը /48կգ/ և Հովհաննես Ալեքսանյանը /60կգ/ հաղթելով բոլոր գոտեմարտերը հասան եզրափակիչ: Միայն ափսոս, որ երեքն էլ պարտվեցին ու բավարարվեցին արծաթե մեդալներով:
Այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի մրցումներում հանդես կգա ևս յոթ հայաստանցի սամբիստ: Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 14-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում