ՀՀԿ-ն առաջադրել է Արման Սահակյանի թեկնածությունը
13/10/2012 12:26
Նմանատիպ
Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն առաջադրել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի թեկնածությունը: Այս պահին առաջադրված այլ թեկնածուներ չկան։
Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել էր ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, սակայն վերջինս սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրվեց Գյումրու քաղաքապետ: Ուստի, տվյալ ընտրատարածքում պետք է կազմակերպվեն նոր ընտրություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում