Լեւոն Արոնյանը պարտվել է «Մեծ սաղավարտ»-ի նախավերջին տուրում
13/10/2012 12:42
Նմանատիպ
«Մեծ սաղավարտ»-ի իններորդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը խաղում էր Կարուանայի հետ: Հայ շախմատիստը պարտություն կրեց իններորդ տուրում եւ այժմ տասը միավորով երրորդն է: Կարլսենը հաղթել է Անանդին եւ այժմ երկրորդ տեղում է: Նա հավասար միավորներ ունի առաջատար Կարուանայի հետ: Կարյակինը հաղթել է Վալեխոյի հետ պայքարում: Վերջինս հինգ կիավորով զբաղեցնում է վերջին տեղը մևցաշարային աղուսյակում:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am կայքը: Չեմպիոնը կորոշվի հաջորդ՝ տասներորդ տուրում: Ահա մրցաշարային աղուսյակն ամբողջությամբ նախավերջին տուրից առաջ.
1. Կարուանա 16
2. Կարլսեն 16
3. Արոնյան 10
4. Կարյակին 9
5. Անանդ 8
6. Վալեխո 5
Հետևեք մեզ նաև Telegram-ում