Առաջարկում են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում
15/10/2012 16:27
Նմանատիպ
Հայ ազգային կոնգրեսի կազմում ընդգրկված «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունն առաջարկում է նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի կողմից որպես թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին:
«Մեր երկրում օրինական ընտրության անցկացման հույս կարող է արթնացնել ՀՀ Նախագահի այնպիսի թեկնածուի առաջադրումը, որը ոչ միայն կարող է, այլեւ բարոյական իրավունք ունի լինել ՀՀ Նախագահ:
Այդպիսին մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին եւ ՀԱԿ քաղխորհրդին ներկայացնում ենք նրա թեկնածությունը, ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու համար:
Միաժամանակ, կոչ ենք անում առաջին նախագահին ըմբռնումով մոտենալ Փաշինյանի թեկնածությանը եւ հնարավորինս աջակցել նրա առաջադրմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում