«Ժողովուրդ». ՀՀԿ-ի կազմակերպած միջոցառումներն ավարտվում են հրդեհով
Նմանատիպ
Կարծես «ավանդույթ» է դարձել, որ ՀՀԿ-ի կազմակերպած միջոցառումներն ավարտվում են հրդեհով: Կիրակի օրը’ Էրեբունի-Երևանի տոնակատարությունների ավարտին’հրավառության ժամանակ, հրդեհ էր բռնկվել Հանրապետության հրապարակում գտնվող «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի և ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության շենքերի կտուրին: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան: Փաստորեն, կրակը ՀՀԿ-ին հետապնդում է ամեն քայլափոխի, մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ պայթեցին ու այրվեցին ՀՀԿ-ի փուչիկները, ավելի քան 150 հոգի վիրավորվեց, հետո երկու անգամ հրդեհվեց ՀՀԿ կենտրոնական գրասենյակի տանիքը, ապա’ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար» ռեստորանը: Ի դեպ, Երևանի 2794-ամյակի միջոցառումների համար քաղաքապետարանը, չնայած երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, համայնքային բյուջեից 90 մլն դրամ’ 223 հազար դոլար է հատկացրել (չհաշված հովանավորների փոխանցած գումարները): Իսկ շատ մտավորականներ բոյկոտեցին միջոցառումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում