«Հրապարակ». Գյումրիում ևս կբացվի «Հրեշտակ ոստիկանների» մասնաճյուղ
16/10/2012 10:08
Նմանատիպ
Առաջիկայում բարետես, բարեկիրթ կին ոստիկաններ կհայտնվեն նաև Գյումրիի փողոցներում: Երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ ոստիկանությունում հրավիրած օպերատիվ խորհրդակցության ժամանակ Վովա Գասպարյանը Շիրակի մարզային բաժնի պետ Կարեն Բաբակեխյանին և Գյումրիի բաժնի պետին հանձնարարել է նորմալ ջահելներ հավաքել’ Գյումրիում «հրեշտակ ոստիկանների» մասնաճյուղ բացելու համար: Թե քանի բարեկիրթ երիտասարդ կկարողանան անդամագրել, հայտնի չէ: Առավել ևս, որ նրանք Գյումրիում այնքան էլ լավ համբավ չունեն, և գյումրեցիները հույսեր են փայփայում, որ Վարդանիկից հետո կփոխվեն նաև ոստիկանության ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչներ: Իհարկե, համակարգում մշտապես կրճատումներ լինում են, ինչը կոչվում է ուռճացված հաստիքների թեթևացում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում