«Չորրորդ ինքնիշխանություն». Արմեն Գևորգյանը` Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի համատեղ վարչապետի թեկնածուն
Նմանատիպ
Իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն’ օրերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ ապագա վարչապետացուի հարցր կարծես թե վերջնականապես հստակեցվել է: Եվ չնայած այն բանին, որ և´ Քոչարյանը, և´ Սերժ Սարգսյանը հնարավոր թեկնածուների հարցում բավականին ծանրութեթև են արել, վերջում, այնուամենայնիվ, ընտրությունը կանգ է առել ՀՀ տարածքային կաոավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վրա, որն, ըստ հայտնի զույգի, ընդունելի տարբերակ է գրեթե բոլոր քաղաքական թիմերի համար: Խոսակցության ընթացքում «կողմերը» եկել են այն եզրահանգման, որ Արմեն Գևորգյանն իրենց իմացած կադրերից լավագույնն է, ով գիտի պահել ընդանվսւծ խաղի կանոնները և որևէ ձևով չի անցել այդ կանոնների վրայից: Հենց այս առավելության համար էլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են Գևորգյանի հնարավոր նշանակման տարբերակները: Ի դեպ, սեփական պաշտոնանկության մասին լուրերին արդեն իսկ շատ թեթև է սկսել վերաբերվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բանն այն է, որ վերջինս իր մտերմիկ շրջապատում հաճախ է սկսել բարձրաձայնել, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, և որ ինքը հետագայում էլ ցանկացած ոլորտում կարող է իրեն արդարացնել: Թերթը նկատում է նաև, որ չի բացառվում Տիգրան Սարգսյանին նորից Կենտրոնական բանկ գործուղեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում