«Հայկական ժամանակ». Հանրային ռադիոյի տնօրենը այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն
16/10/2012 10:25
Նմանատիպ
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն ուրբաթ օրն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին թերթին փոխանցել են ականատեսները: Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է Արմեն Ամիրյանից պարզաբանում ստանալ, թե որն էր նրա այդ այցելության պատճառը’ հաշվի առնելով վերջին շրջանում ձևավորված ավանդույթը, համաձայն որի’ մեկը մյուսի ետևից մեղադրանքներ են առաջադրվում այս կամ այն պետական կառույցի ղեկավարներին: Հանրային ռադիոյի տնօրենը հայտարարել է, որ ինքը բոլոր տեղերում էլ լավ ընկերներ ունի և այդ օրը նույնպես ընկերոջն է այցելել: Թղթակցի ճշտող հարցին’ այսինքն, ոչ մի խնդիր չկա՞. Արմեն Ամիրյանը պատասխանել է. «Երբեք, երբեք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում