«Չորրորդ ինքնիշխանություն».ՀՅԴ-ում փորձում են նախագահի թեկնածուի հարցում ընտրություն կատարել
Նմանատիպ
«ՉԻ» տեղեկություններով’ մինչ քաղաքական մյուս ուժերը վերջնական տեսքի են բերում 2013-ի նախագահացուների հարցը, ՀՅԴ-ականներն էլ իրենց մասով են փորձում թեկնածուի հարցում ընտրություն կատարել: Ընտրության հարցր դրված է դաշնակցական Արմեն Ռուստամյանի ու Արծվիկ Մինասյանի միջև, որոնցից ամեն մեկը ՀՅԴ-ի ներսում ունի իր համակիրների շրջանակը: Եվ որքան էլ որոշ դաշնակցականների համար անսպասելի է եղել Արծվիկ Մինասյանի անունը շրջնառության մեջ դնելը և նրան թեկնածուի դերում տեսնելը, այդուհանդերձ, կուսակից ընկերների շրջանում լուրեր են շրջանաովում այն մասին, որ Արծվիկ Մինասյանի թեկնածության հարցում ընդգծված դրական վերաբերմունք ունի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Վերջինս ասել է, որ իր կարծիքով Արծվիկ Մինասյանը 2013-ին կարող է ցուցադրել իր մասնագիտական առավելությունները, ինչպես նաև ցույց տալ, թե ինչ քաղաքական պատրաստվածության մակարդակ ունի: Ինչ վերաբերում է Արմեն Ռուստամյանի հնարավոր առաջադրմանը, ապա այդ գաղափարը հնաբնակ դաշնակների սրտով չէ, քանի որ նրանցից շատերը առաջին իսկ հնարավորության դեպքում բարձրաձայնում են այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի «պրոտեժեին» նախագահի թեկնածու աոաջադրելը հնարավոր է, որ լավ արձագանքներ չունենա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում