Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է խորհրդարանի նախագահին
Նմանատիպ
Հոկտեմբերի 15-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հյուրընկալվեց Բուլղարիայի Ազգային Ժողովում, ուր նրան ընդունեց խորհրդարանի նախագահ տիկին Ցեցկա Ցաչեւան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը եւ այլ բնագավառներում փոխգործակցությանը։
ՀՀ դեսպանը Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաեւ հունագարա-ադրբեջանական գործարքի արդյունքում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործի ազատ արձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները նաեւ կարեւորեցին բուլղարահայ համայնքի դերակատարությունը երկրի զարգացման եւ հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդման գործում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում