Իտալիայի պաշտպանության նախարարն այցելում է Հայաստան
Նմանատիպ
Հոկտեմբերի 16-18-ը նախատեսվում է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի, պաշտպանության նախարար Ս. Օհանյանի և արտաքին գործերի նախարար Էդ. Նալբանդյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկումներ պաշտպանական բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության այցը Էջմիածին և հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում