Ա. Հովհաննիսյան. «ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը, երկար տարիներ զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, շատ լավ է տիրապետում առկա խնդրիներին»
Նմանատիպ
Երեկ ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոսելով բանակում սննդի ապահովման խնդրի մասին, նշել էր, որ «անկախ գոմեշի մսի պատմությունից, մանավանդ այն տղաները, որոնք ծառայել են, լավ գիտեն, որ 90-ականների և 2000-ականների սկզբի համեմատ բանակում եղած սննդի որակի ցուցանիշները շեշտակի բարձրացել են»:
Այս հայտարարությունն այսօր տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ հայկական մամուլում:
Մեկնաբանելով տարբեր շահարկումները՝ Ա. Հովհաննիսյանը Times.am-ի հետ զրույցում նշեց, որ իր արտահայտած մտքերը շահադիտական նպատակներով օգտագործելու միտումներ է նկատում:
«Իրականում խոսքն այն մասին էր, որ բանակի ղեկավարությունը այս 20 տարիների ընթացքում մշտապես հետևողականորեն բարելավել է ոչ միայն սննդի, այլ մատակարարումների, հանդերձավորման պայմանները, ինչում մեծ ներդրումներ են ունեցել ժամանակի պաշտպանության բոլոր նախարարները:
Բարելավումը պայմանավորված է ոչ միայն նախարարների հետևողական աշխատանքով, այլև պետության տնտեսական հնարավորություններով», նշեց խոսնակն ու հավելեց, որ զինառայողների սոցիալական ապահովության, սննդի ապահովման ու մի շարք այլ հարցեր գտնվում են ինչպես պաշտպանության նախարարի, այնպես էլ ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կենտրոնում, ով երկար տարիներ զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, շատ լավ է տիրապետում առկա խնդրիներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում