«Շուշի արթ փրոջեքթ»-ը կներկայացվի ԹՈՒՄՈ-ում
Նմանատիպ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:00 Երևանի ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա «Շուշի արթ փրոջեքթ» -ի ընծայումը (պրեզենտացիան), տեղում կցուցադրվեն Շուշիից տեղափոխված գործերը, իսկ այն գործերը, որոնք նվիրաբերվել են Շուշիին, կցուցադրվեն ֆոտոշարքի միջոցով, կներկայացվեն նաև արվեստագետների’ տեղում արված պերֆորմանսների վիդեոները:
Բացմանը ելույթ կունենան ՇԱՓ նախագահ և կազմակերպիչ Հերրի Որբերյանը և նախագծի արթ-համադրող, արվեստի քննադատ Լիլիթ Սարգսյանը, ներկա կգտնվեն նաև հայաստանաբնակ արվեստագետները: Հոկտեմբերի 22-27-ը ՇԱՓ մասնակից արվեստագետներից մի քանիսը ԹՈւՄՈ կենտրոնի սաների համար դասախոսություն-ընծայումներ կանցկացնեն’ պատմելով իրենց ստեղծագործական փորձառության և ժամանակակից արվեստի խնդիրների մասին:
Ինչպես նախապես հայտարարվել էր, ս.թ. հոկտեմբերի 1-ից 14-ըԼՂՀ Շուշի քաղաքում անկացվեց «Շուշի արթ փրոջեքթ» ժամանակակից արվեստի նախագիծը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում