«Հայկական ժամանակ». Երևանում սուպերմարկետները պարզապես ոչնչացրել են փոքր խանութները
17/10/2012 10:08
Նմանատիպ
Միայն Երևանում գործում է 180 սուպերմարկետ, որոնցից 55-ը պատկանում են յոթ ընկերությունների: Սուպերմարկետներից ամենամեծ ցանցը’ 30 առևտրի կենտրոն, ունի «Սթարը», բայց ամենամեծ առևտրի ծավալներն ունի «Երևան Սիթին»:
Ըստ «Գելլափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի ՀՀ ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության փորձնական հետազոտությունների’ հայ սպառողների 73,4 տոկոսը գնումները կատարում է սուպերմարկետներից: Սա երիցս ապացուցում է, որ հիմնականում օլիգարխներին պատկանող սուպերմարկետները Երևանում պարզապես ոչնչացրել են փոքր խանութները: