«Հրապարակ». Դեսպաններին ուղարկած Ծառուկյանի հրավերը ՌԴ դեսպանը չի ընդունել
Նմանատիպ
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ «Հրապարակին» տեղեկացրել է, որ Ծառուկյանը Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատի 135-ամյակի առիթով հրավեր է ուղարկել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների բոլոր դեսպաններին, միջազգային կազմակերպություններին: Հրավերքն ընդունել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բելառուսի, նույնիսկ Չինաստանի դիվանագիտական ներկայացուցիչներն իրենց տիկնանց հետ: «Ինչպես նկատում եք, «Կոնյակի գործարանում շրջայց կատարած, հայկական կոնյակագործության պատմությանը ծանոթացած, գինի ու կոնյակ համտեսած» անչափ ներկայացուցչական «տուսովկայում» չկա Ռուսաստանի դեսպանը’ ոչ անհայտ Վյաչեսլավ Կովալենկոն: «Ինչո՞ւ» հարցին ռուսական կողմի ոչ պաշտոնական բացատրությունը հետևյալն էր. «Երեքշաբթի ո՞վ է գնում խմելու»: Պաշտոնական պատասխանն էլ հետևյալն էր. ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Մ. Ստեպաշինն է Հայաստանում, «զբաղված ենք»: Չնայած գիտենք, որ նա Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հյուրն է: Կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը պարզապես դեմարշ է արել ոչ միայն Ծառուկյան-Հեֆերն հանդիպման, այլև արևմտյան բլոկի նկատմամբ ԲՀԿ այսօրինակ ուշադրության համար: Ի դեպ, հարցին, թե Օսկանյանի հարցը քննարկվե՞լ է ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Ես ներկայացրի հանդիպման փաստը, այլ մանրամասների չեմ տիրապետում»»,- գրել է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում