«Ժողովուրդ». Արթուր Բաղդասարյանը «հույժ կարևոր գործերով» գտնվում է Մոսկվայում
17/10/2012 10:20
Նմանատիպ
ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը «հույժ կարևոր գործերով» այս օրերին գտնվում է Մոսկվայում: Իսկ եռօրյա աշխատանքային այցի առայժմ գրանցած միակ արդյունքը, ռուս մի քանի պաշտոնյաների հետ հանդիպումներից բացի, եղել է Հայաստանում հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման մտադրությունների վերաբերյալ արձանագրության ստորագրումը: Ընդգծենք, որ փաստաթուղթը ոչ թե վերաբերում է կենտրոնի բացմանը, այլ կենտրոն բացելու մտադրություններին: Դեռ ավելին, այդ փաստաթուղթը ստորագրել է ոչ թե Բաղդասարյանը, այլ նրա հետ Մոսկվա մեկնած ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը իր ռուս պաշտոնակցի’ Վլադիմիր Պուչկովի հետ միասին: Թերթն արձանագրում է, որ ՀՀ պետական բյուջեի վրա այս այցերը բավական թանկ են նստում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում