«Չորրորդ ինքնիշխանություն». Նախագահական ընտրություններից հետո իշխանամերձ կուսակցությունները ավտվոմատ կգնան ինքնալուծարման
Նմանատիպ
Կուլիսներում շրջանառվող նոր խոսակցությունների համաձայն’ Բադրամյան 26-ում որոշել են իրականացնել մի սցենար, համաձայն որի’ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ի քաղաքական դաշտում դեռևս «պատսպարված» իշխանամերձ կուսակցությունները պետք է ավտվոմատ գնան ինքնալուծարման ճանապարհով: Ըստ այդմ’ որոշ քաղաքական ուժերի համար այս ընտրությունները վերջին փորձաշրջանն են լինելու’ իրենց մասին հիշեցնելու, գուցեև «փրկվելու» առամով: Հնարավոր է, որ հիմնականում մի քանի հոգուց բաղկացած մինի կուսակցություններն արդեն զրկվեն իրենց հասանելիք իշխանական «հոնորարներից» ու այն բոլոր ֆինանսական հոսքերից, որոնց շնորհիվ կարողացել են գոնե իրենց «ֆուտլյարները» պահպանել:
Թերթը հավելում է, որ մեր իր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ի «ընկեր և բարեկամ» համարվող որոշ կուսակցությունների ներսում արդեն իսկ փոխնախագահների մակարդակով լուրջ խժդժությունների ու դժգոհությունների ալիք է բարձրացել, որի ձայնը լսելի կդաոնա ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ նրանց մինչև օրս սնած-պահած իշխանությունների ինֆորմացիոն արտահոսքերի միջոցով: