Թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում թեկնածուների թիվը չի ավելացել. նրանք 3-ն

Ինչպես արդեն տեղեկացվել է, սույն թվականի դեկտեմբերի 2-ին երկու ընտրատարածքներում՝ Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 եւ Գյումրու թիվ 35 ընտրատարածքներում տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի ընտրություններ:

Նշված առաջին ընտրատարածքում այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի դրությամբ առայժմ առաջադրվել են միայն երկու թեկնածու: Նրանք են «Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը և ՀՀԿ անդամ Ռոբերտ Սարգսյանը:

Իսկ մյուս՝ Գյումրու թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու: Առաջադրվածը ՀՀԿ-ական Արման Սահակյանը։

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը լրանում է վաղը, հոկտեմբերի 18-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում