«Արմավիայի» չվերթները կրկին կասեցվել են

Այսօր առավոտվանից «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Ըստ տարածված տեղեկատվության, չվերթների սպասարկումը կրկին դադարեցվել է օդանավակայանին «Արմավիայի» ունեցած պարտքի պատճառով:

Ավիաընկերության պարտքը կրկին գերազանցել է թույլատրելի ծավալի սահմանները:

Ըստ տեղեկությունների՝ ներկայումս «Արմավիայի» պարտքը «Զվարթնոց» օդանավակայանին կազմում է մոտ 3 միլիոն 360 հազար դոլար:
Լուրը հաստատել է օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը lragir.am-ի հետ զրույցում:

Ըստ Աբրահամյանի, ներկայում Արմավիայի պարտքը Զվարթնոց օդանավակայանին պայմանավորված չափը գերազանցում է 1 միլիոն դոլարով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում