«Արմենիա» TV-ն աշխատանքից հեռացրել է տեխնիկական խոտանի մեղավորներին
Նմանատիպ
«Արմենիա» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ևս մեկ անգամ ներողություն է խնդրել հեռուստադիտողներից, և հատկապես ֆուտբոլասերներից՝ Հայաստան-Իտալիա խաղի հեռարձակման ժամանակ տեղի ունեցած խոտանի համար: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ մեղավորները աշխատանքից ազատված են։
«Հարգելի՛ հեռուստադիտողներ և հատկապե՛ս ֆուտբոլասերներ,
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի ղեկավարության անունից ներողամտություն ենք հայցում ֆուտբոլի սիրահարներից Արմենիա Թի Վի հեռուստաընկերության եթերով Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների համար:
Տեղի ունեցածն ուղիղ եթերի հեռարձակման կազմակերպման բարդ գործընթացի թերացում է, որը վրդովվեցրել
է մեզ բոլորիս՝ մեր ազգային հավաքականի երկրպագուներին:
Ձեռնարկվել են խստորոշ և հստակ քայլեր. պատասխանատուները պատժված են, մեղավորներն աշխատանքից ազատված: Կիրառված և սահմանված են բոլոր հնարավոր միջոցները՝ նման բան այլևս չկրկնվելու համար:
Մենք հասկանում ենք Ձեր վրդովմունքը և ավելին՝ կիսում այն: Քանի որ երկուստեք գնահատում ենք իրավիճակը նմանօրինակ, այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք նորանոր հնարավորություններ կունենանք ապացուցելու մեր պրոֆեսիոնալիզմը և կարժանանանք Ձեր գոհունակությանը:
Շնորհակալություն, որ մեզ հետ եք:
Վազրիկ Սեկոյան
Նախագահ և Գլխավոր տնօրեն
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»: