«Զվարթնոցը» վերականգնում է «Արմավիայի» թռիչքները

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք «Զվարթնոց» օդանավակայանը կրկին կասեցրել էր ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության ինքնառիռների թռիչքները: Պատճառը վերջինիս ունեցած պարտքն էր, որը հատել էր թույլատրելիի սահմանը:

Ինչպես ավելի ուշ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը տեղեկացրել է «Արմենպրեսս»-ին, «Զվարթնոց» օդանավակայանը կվերսկսի սպասարկել «Արմավիայի» չվերթերը, քանի որ վերջինս արդեն 90 մլն դրամի փոխանցում է կատարել «Զվարթնոց»-ին:

«Մենք կշարունակենք սպասարկել «Արմավիա» ավիափոխադրող ընկերության չվերթերը վաղը ժամը 11:15-ից սկսած’ մինչև 512 չվերթը դեպի Մոսկվա»,- տեղեկացրել է Աբրահամյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում