«Հայկական ժամանակ». 220 միլիոն դրամ` էլեկտրոնային ստորագրությունների հաշվին
18/10/2012 10:18
Նմանատիպ
Հայաստանում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին էլեկտրոնային ստորագրության օգտագործման պարտադրանքի հաշվին կառավարությունը մինչև տարեվերջ կհավաքագրի շուրջ 220 միլիոն դրամ:
Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների’էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման համար անհրաժեշտ 6 հազար դրամ մուծումից ՀՀ կառավարությունը փոխհատուցել է միայն 3 հազարը: Անհրաժեշտ վճարների փոխհատուցման հարցը’ մինչ օրս հնչած պաշտոնական հայտարարություններում այլ կերպ է ներկայացվել: