ՏՄՊՊՀ-ն նախընտրեց «Մարաթուկի» դեմ բողոքը դռնփակ լսել. վերջնական որոշում չկայացվեց (տեսանյութ, ֆոտո)
Նմանատիպ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է քաղաքացի Մելինե Բեգլարյանի բողոքն ընդդեմ «Մարաթուկ» տուրիստական ընկերության: Ի դեպ, հանձնաժողովը որոշեց նիստն անցկացնել դռնփակ՝ ելնելով դիմումատուի և ընկերության շահերից: Ավելի ուշ ՏՄՊՊՀ-ի որոշման կայացումն այս հարցով հետաձգվեց երկու շաբաթով:
Նշենք, որ դիմամատուն՝ Մելինե Բեգլարյանը, maratuk.com կայքից տեղեկացել է ընկերության «Երևան-Կրետե-Երևան» տուրիստական փաթեթին՝ 280 000 դրամ արժեքով, բայց զանգահարելով ընկերություն պարզվել է, որ փաթեթները նախատեսված են միայն օգոստոսի 21-27-ն ընկած ժամանակահատվածի համար, մինչդեռ գովազդում նշված է եղել, թե չվերթները կլինեն հունիսի 30-ից:
Լրագրողների հետ զրույցում «Մարաթուկ»-ի ներկայացուցիչը չընդունեց իրենց վերագրվող խախտումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում