«Ժողովուրդ». «Թիկնապահաթափ» է արվել «Արևելյան խոհանոցի» սեփականատեր Ջնդի Ամալյանը
Նմանատիպ
Երեկ’ ժամը 16:30-17:00-ի սահմաններում, Կիևյան փողոցում «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները հետապնդելով կանգնեցնում երկու թանկարժեք ավտոմեքենաներ և դրանցից մեկում եղած 6 երիտասարդների բերման ենթարկում: Ավելի ուշ պարզվեց, որ համազգեստավորները «թիկնապահաթափ» էին անում Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Արևելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր, քրեական աշխարհում հայտնի Ջնդի Ամալյանին: Մեքենաներից առաջինում Ջնդին, կինն ու երեխան էին, իսկ երկրորդում’ 6 թիկնապահ: Ու քանի որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստացել է երկիրը մաքրել թիկնապահներից, երեկ ոստիկանները հրապարակավ կանգնեցրին ավտոմեքենաներն ու թիկնապահներին տարան ոստիկանություն’ զգուշացնելու, որ այլևս ինքնագլուխ թիկնապահ չաշխատեն: Ի դեպ, թերթի տեղեկություններով’ մի քանի ամիս առաջ Ջնդիին ասվել է, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է վերացնել թիկնապահներին, բայց քրեական հեղինակությունը չի ենթարկվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում