«Հրապարակ». Պուտինը Հայաստան կգա՞ նոյեմբերի առաջին կեսին
Նմանատիպ
Կգա՞ ՌԴ նախագահ Պուտինը Հայաստան նոյեմբերի առաջին կեսին, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, թե՞ ոչ: Ռուսաստանյան դիվանագիտական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նման բարձրաստիճան այցերը չեն կարող «սպոնտան» լինել, առնվազն երկու ամիս առաջ պետք է այդ մասին կողմերն իմանան, նախապատրաստվեն թե արարողակարգային, թե անվտանգության, էլ առավել ևս ստորագրվելիք համաձայնագրերի, պայմանագրերի փաստաթղթային հենքի մասով: «Այս պահին որևէ նման փաստաթուղթ կարծես թե չկա»,- պնդեցին նրանք: Ինչ վերաբերում է երկու միլիարդ դոլարի շուրջ համաձայնությանը, որը ռուսները պատրաստվում են տրամադրել, եթե Հայաստանը միանա Եվրասիակւսն միությանը, ապա, ըստ նրանց, «դեռ վաղ է այդ մասին խոսելը, ճիշտ է, հայկական կողմը փաստաթղթային աշխատանքներն սկսել է’ վարկի բաշխման, մնացյալ հարցերի հետ կապված, սակայն եթե նման համաձայնագիր ստորագրելու հարկ լինի, բնականաբար, հայկական կողմը կգնա Մոսկվա և ոչ թե հակառակը»: «Հրապարակը» հիշեցնում է’ 2 մլրդ դոլար վարկի մասին խոսքը գնացել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպման ժամանակ: Թերթը փորձել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ճշտել’ կգա՞ Պուտինը նոյեմբերի առաջին տասնօրյակում Հայաստան, թե՞ ոչ: «Մենք այցին վերաբերող պաշտոնական տեղեկություն չունենք»,-ասել է ՌԴ դեսպանատան մամուլի պատասխանատու Սերգեյ Աբելյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում