«Չորրորդ ինքնիշխանություն». Արա Աբրահամյանը բիզնես խորհրդատվություն է կազմակերպել հայ օլիգարխների համար
Նմանատիպ
Շրջանառվող լուրերի համաձայն’ Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, Հայաստանում նախատեսված «պրոտոկոլային» հանդիպումներից բացի, օրերս առանձին զրույցներ է ունեցել նաև հայկական օլիգարխիայի ներկայացուցիչների հետ: Ըստ նույն լուրերի’ վերջինս, կոնկրետ բիզնես ծրագրերի շուրջ քննարկում է կազմակերպել ու այդ զրույցների ընթացքում օլիգարխիկ շերտի ներկայացուցիչներին, իր փորձից ելնելով, ջանացել է բացատրել, որ Ռուսաստանում մեծ մասշտաբներով ներդրումներ անելու և լավ աշխատելու դեպքում կարելի է լուրջ հաջողությունների հասնել ու լիովին ապահովագրված զգալ, ինչը չի կարելի ասել ուրիշ երկրների պարագայում:
Հանդիպումներից մեկի ժամանակ Աբրահամյանը կրկին առիթը բաց չի թողել արտահայտվելու և ընդգծելու իր և ՌԴ իշխանությունների միջև ձևավորված ջերմագին հարաբերությունների մասին’ ակնարկելով, որ ռուսական ապարատի մոտ իր խոսքը խոսք է: Եվ որպես ՌԴ-ի մեծագույն հայ’ Արշավիրովիչը իր մասով շեշտել է, որ կարող է կանգնել ցանկացած հայի, գործարարի ու մտավորականի կողքին, ով կարող է իր ունեցած պոտենցիալը իրացնել ճիշտ տեղում և ճիշտ ոլորտում: Հարկ է նշել, որ ըստ նրա, տեղի գործարարները ՌԴ- ում իրենց կարող են գտնել հատկապես ոեստորանային, հյուրանոցային բիզնեսում ու շինարարության ոլորտում, ուր իրականում մեծ փողեր են պտտվում: Ի դեպ, Արշավիրովիչի վաղեմի բարեկամական շրջապատից այսօր Ռուսաստանում բավականին «կրուպնի» գործերի ու հատկապես էլիտար շենքերի կառուցման մեջ է խորացել ծնունդով գնդեվազցի, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի’ Քլոսի ազգականներից մեկ’ Նաիրի Սահակյանը, ով նույն Արա Աբրահամյանի հետ այսօր ոչ այնքան լավ հարաբերությունների մեջ է: