«Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանը չի ներկայացել նախօրեին տեղի ունեցած ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստին
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ’ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այդպես էլ չի ներկայացել նախօրեին տեղի ունեցած ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստին ու որևէ պարզաբանում չի տվել գործընկերներին: Թերթը հիշեցնում է, որ նրա դեմ էթիկայի հանձնաժողով բողոք էր ներկայացրել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, քանի որ պատգամավորը ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նրա ձեռքից խլել էր ցուցապաստառներից մեկը: Ի դեպ, մինչ այդ էթիկայի հանձնաժողովը քննարկել էր ԱԺ ևս երեք պատգամավորների’ Արծվիկ Մինասյանի, Էդուարդ Շարմազանովի ու Կարո Կարապետյանի դեմ ներկայացված բողոքները: Թեև անցել է տևական ժամանակ, սակայն նրանց վերաբերյալ չկա որևէ որոշում: Մեկնաբանությունների համար թերթը դիմել է հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա օգնականի միջոցով խորհուրդ է տվել հարցն ուղղել ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանին: Վերջինս էլ իր հերթին չի պատասխանել հարցին’ ասելով, որ դիմեն Փաշինյանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում