«168 ժամ». Ծառուկյանը բացառել է նախագահական ընտրություններում Օսկանյանի առաջադրման հանգամանքը

ԲՀԿ-ում թերթի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերնախավի հետ վերջին հանդիպման ժամանակ բացառել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կարող է առաջադրել Վարդան Օսկանյանին: Շառուկյանն ասել է, որ եթե ԲՀԿ-ն ընտրություններում թեկնածու առաջադրի, ապա դա կարող է լինել միայն ինքը, և իրենից բացի որևէ այլ թեկնածուի չի սատարի: Այսպիսով, Շառուկյանը պատասխանել է Օսկանյանի այն հայտարարությանը, որ եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա ինքը պատրաստ է լինել ԲՀԿ թեկնածուն: Ծառուկյանի այս հայտարարությունը կուսակիցներին հիմք է ավել մտածել, որ Գագիկ Ծառուկյանն անպայման կառաջադրի իր թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում