Երեւանի փողոցներում եւս չորս արագաչափ կտեղադրվի
18/10/2012 11:12
Նմանատիպ
Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից։
Մասնավորապես, հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի, Բագրատունյաց, Պռոշյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Ճանապարհային Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը նաև հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում