«Արմավիայի» չվերթները կրկին կասեցվել են
Նմանատիպ
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը այսօր առավոտյան ժամը 11.15 –ից կասեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին հաղորդվել էր նախօրոք:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
«Այսօրվա դրությամբ իրենց պարտքը գերազանցում է սահմանված թույլատրելի չափը 800 հազար ԱՄՆ դոլարով»: Այս մասին ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, երեկ «Արմավիան» վճարել էր 90 մլն դրամ: Դրանից հետո օդանավակայանը սպասարկող ընկերությունը համաձայնվել է թույլատրել ազգային ավիափոխադրողին իրականացնել թռիչքներ մինչև հաջորդ օրը առավոտյան 11։15։
Հայտարարված ժամկետից հետո նախատեսված էին 11.10-ին՝ Երևան-Մոսկվա, 11. 30-ին՝ Երևան-Մինվոդի, 12. 50-ին՝ Երևան-Ռոստով և մի քանի այլ չվերթներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում