Գործադիրը մերժել է ԱԺ ընտրությունը 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու մասին նախագիծը
Նմանատիպ
ՀՀ կառավարության այսօրվա էջում գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների’ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում, «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ԱԺ ընտրությունն անցկացնել 100 տոկոս համամասնական ընտրակարգով։
Հիշեցնենք, որ օերնսդրական նախաձեռնությունը ներկայացրել էին Ազգային Ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Արմեն Բաբայանը և Վահան Հովհաննիսյանը:
Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծերի փաթեթի ընդունումը և բազմակողմանիորեն հիմնավորել իր բացասական եզրակացությունը։
Ներկայացնելով մերժման հիմնավորումը՝ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը կառավարության նիստի ժամանակ նշել է, որ մեծամասնական ընտրակարգի լրացուցիչ առկայությունը համամասնականին զուգահեռ հանդիսանում է այն երաշխիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում