«Շանթ 2015»-ի շրջանակում հավանական սցենարների կանխատեսում՝ դաշնակից պետություններից մինչև ԱԳՆ-ի պահվածք (տեսանյութ)
Նմանատիպ
Պետական բոլոր մարմիններն ու գերատեսչությունները կազմ ու պատրաստ են՝ արագ եւ հավասարակշիռ որոշումներ կայացնելու` սցենարով նախատեսված ցանկացած իրավիճակում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Ըստ նրա՝ զորավարժությունների նպատակն է պարզել պետության ներուժը հնարավոր պատերազմների ժամանակ, այդ թվում՝ տնտեսական՝ հավելելով, որ հայկական զինուժը բավական լուրջ է պատրաստվել «Շանթ 2015» զորավարժությանը և դրա շրջանակում զինված ուժերն ունեն 65 օրվա պահուստ՝ բոլոր տեսակի նյութական միջոցների:
«Այս զորավարժության ընթացքում տարբեր բնույթի խնդիրներ են առաջադրվում, որը կարող է պատերազմական այսօրվա մեր պլանների մեջ ընդգրկված չլինեն: Մենք կանխատեսում ենք հավանական տարբեր գործողություններ, այսինքն՝ իրադրություններ, որոնք հավանական է ստեղծվեն ՀՀ-ում»,- մանրամասնեց Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությունից բխող ԱԳՆ-ի առջև ավելի լուրջ խնդիրներ են դրվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում